Այսօր Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, պղծեց Եռաբլուրը․․․ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը. Իշխան Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար: Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը: Նա կրկին երկիրը տանում է ցնցումների՝ հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի: Բոլորին արդեն ակնհայտ է, որ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը»,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ պետական ապարատը 2 օր լծվել էր այսօր Հանրապետության հրապարակը քաղաքացիներով լցնելու համար: Ըստ Սաղաթելյանի՝ այսօր իրենց նպատակն է՝ կասեցնել երկրի անկումը, պաշտպանել երկրի սահմանները և անվտանգությունը ու երկրում հաստատել համերաշխություն, կայունություն, վերջ տալ ստին ու կառուցել երկիրը: