Անձրևանոցները բերել են՝ իմանալով, որ ժողովուրդը թքելու է «նիկոլ վարչապետ» գոռացողների վրա, իսկ անթասիբ «ոստիկանները» Եռաբլուրում ծեծում են զոհվածների ծնողներին. Վարդանյան
Անձրևանոցները բերել են՝ վստահ իմանալով, որ ժողովուրդը թքելու է ստահակի և սգո օրը «նիկոլ վարչապետ» գոռացողների վրա: Իսկ անթասիբ «ոստիկանները» Եռաբլուրում՝ եկեղեցու դիմաց ծեծում են զոհվածների ծնողներին, ովքեր իրավունք ունեն ստահակ-վիժվածքին թույլ չտալու մտնելու և պղծելու իրենց որդիների գերեզմանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը:
«Դու այլևս գոյություն չունես, դու այլևս պատմական ստահակ ես, դու այլևս ոչնչություն ես: Առերեսվի՛ր իրականության հետ: Իսկ քո նվաղ ու ճիվաղ հետևորդները, ովքեր այս պահին ոտնակոխ են անում թաց շիրիմները պատասխան են տալու», -գրել է Վարդանյանը: