«Իմ քայլը» կրկին կփորձի Լևոն Յոլյանի ընկերոջ փեսային Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում մտադիր են Կարեն Առուստամյանի թեկնածությունը կրկին առաջադրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ Նրա թեկնածությունն ԱԺ-ն մերժեց անցած շաբաթ՝ դեկտեմբերի 10-ին։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, եթե պաշտոնատար անձը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
Հիշեցնենք, որ Առուստամյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի ընկերոջ փեսան է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: