ՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի մարզի սահմանների պաշտպանությունը ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա․ Աբրահամյան
ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։ ՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի մարզի սահմանների պաշտպանությունը ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Սա չի նշանակում, որ այդ ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն անելիք չի ունենա կամ չի տեղակայվի։ ՈՉ։ Զինված ուժերն այդ ուղղությամբ մեծ թվով այլ խնդիրներ ունեն, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության, սահմանի տարբեր ուղղություններում մարտական առաջադրանքներ լուծելու»,-գրել է Աբրահամյանը։