Այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով. Սուրեն Պապիկյան. Տեսանյութ
ՀՀ Պաշտպանության նախարար՝ Վաղարշակ Հարությունյանը գտնվում է Սյունքի մարզում: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով այսօր՝ դեկտեմբերի 17-ին վարում է կառավարության նիստը:
Նրա խոսքով ռուս խաղաղապահները Սյունիքի սահմանի երկայնքով իրականացնում են տեղեկայման աշխատանքներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր խոսքում նկատեց, որ մշտական կապի մեջ են Սյունիքի մարզի գործընկերների հետ:
«Սյունիքի մարզպետը այս պահին աշխատանքներ է տանում սահմանապահների ու ՊՆ ներկայացուցիչների հետ: Այս պահին սահմանապահ զորքերի ուժերըը տեղաբաշխվում են Հայաստանի հանրապետության սահմանի երկայնքով: ՀՀ սահմանները բնականաբար ամուր և մերզ Զինուժի կողմից վերահսկելի են»,-ասաց Սուրեն Պապիկյանը: