Հայ զինվորականների գերևարման հարցով ՀՀ ՊՆ-ն պարզաբանումների է սպասում Արցախի ՊԲ-ից
Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, թե երեք օր առաջ ևս 100 հայի են գերևարել: