Ծառայողական քննությամբ պարզվել է, որ ապօրինի հրամաններ, ցուցումներ կամ հանձնարարականներ չեն տրվել

Այս թեմայով
- Չուկոտիայի ավտոտնակներից մեկում իրավապահները 6 կգ ոսկի են գտել
- Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
- Աննա Հակոբյանին Մոսկվա ուղեկցած «ախրանիկներին» դիվանագիտական անձնագրեր են տրվել. Mediaport
- 2020թ Քննչական կոմիտեի աշխատակիցներին տրվել է ավելի քան 2,5 մլն դոլարի պարգևավճար. «Փաստինֆո»
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու և ղեկավարների կողմից ապօրինի հրամաններ տալու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն։ Պարզվել է, որ ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի անմիջական կամ ուղղակի ղեկավարները նրան կամ այլ ծառայողի ապօրինի հրամաններ, ցուցումներ կամ հանձնարարականներ չեն տվել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։