Փաշինյանի եւ Ալիեւի բազմաթիվ հանդիպումների վերաբերյալ տեղեկացված են ԱԱԾ խորհրդի անդամները. Արթուր Վանեցյան
Կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից 5 մլրդ դոլարի դիմաց Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցին։
Հարցին՝ իրեն Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից փակ ծրար փոխանցվե՞լ է, Վանեցյանն ասաց. «Ես հստակ չեմ պատասխանելու, որովհետեւ կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել։ Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով եւ ինչ պայմաններում հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»։