Նարեկ Սարդարյանը, ով հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է ՀՀ. Վարչապետի խոսնակ
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին facebook-ի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը: