Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք․ եկեղեցում պատարագ է մատուցվել (վիդեո)
Հայ ուխտավորները կիրակի օրն այցելել են Դադիվանք:Այս մասին հայտնում է Արցախի Հանրային Հեռուստատեսությունը, որը ռեպորտաժ է պատրաստել Դադիվանքից։
Արցախի թեմի նախաձեռնությամբ ու խաղաղապահ ուժերի աջակցությամբ պարբերաբար կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Դադիվանք:
Հերթականը կայացավ երեկ՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ: Մատուցվել է պատարագ. հոգևորականները կատարել են նաև հոգեհանգստի կարգ:
Ուխտավորները վստահեցնում են՝ հինավուրց Դադիվանքի կամարների ներքո միշտ վառվելու են մոմեր ու հնչելու են հայկական շարականներ: