ՀՀ պատմության մեջ առաջին անգամ քրեական գործ է հարուցվել կոռումպացված օլիգարխ Սորոսի շահառուի նկատմամբ. Մալյան
ԱԱԾ-ից ստացա այս հրաշալի նամակը, որով արձանագրվում է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ քրեական գործ է հարուցվել կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի շահառուի նկատմամբ, այն էլ՝ այնպիսի ծանր հանցագործության հատկանիշներով, ինչպիսին Սորոսի փողերով ազգային թշնամանք հարուցելն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:
«Շնորհակալ եմ ԱԱԾ արժանապատիվ սպաներին: Այս քրեական գործը հետևողականորեն հասցվելու է իր տրամաբանական ավարտին:
Շուտով ԱԱԾ-ում ցուցմունք կսկսեն տալ կարկառուն սորոսականները, ովքեր փողի դիմաց վաճառել են իրենց հայրենիքը»,-գրել է Մալյանը: