Որպես Անդրանիկ Քոչարյան ներկայացած անձը Կարեն Քոչարյանին սպառնացել է հաշվեհարդարով
Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով և իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան: Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն»: