Արցախի նախագահը Երևանում է. News.am
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է:
Ըստ շրջանառվող լուրերի` հնարավոր է Հարությունյանի հանդիպումը տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի եւ Էնդրյու Շեֆերի հետ: Այս մասին գրում է News.am-ը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն այցին չի մասնակցում հիվանդության պատճառով:
Ավելի վաղ միջնորդներն այցելել էին Բաքու, որտեղ ամենեւին էլ հյուրընկալ ընդունելություն չէին ստացել: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ չէր հրավիրել նրանց Բաքու: