ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը մերժել է Գազայում հրադադարի առաջարկըԲլինկենը Կոնգրեսին զեկույց կներկայացնի Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալՓաշինյանը վաղը կայցելի Էջմիածին․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ակցիա կանեն Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունի ԱՄՆ-ը կասեցրել է ռումբերի մատակարարումն ԻսրայելինՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը Մեղադրանք է առաջադրվել Ազատի կացարանում դեպքի օրը հերթապահ զինծառայողին Լիտվան թույլատրել է իր զինվորներին Ուկրաինայում վարժանքներ անցկացնել
Լեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջ
ԲՏԱ նախարարը այցելել է Հրազդանի գործարան․ դադարեցվել է տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը ՀՀ իշխանության ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Աբու Դաբի ՄԻՊ-ը համակարգային խնդիրները լուծելու հարցում կարևորել է ՊՆ-ի և ԳՇ-ի համագործակցությունը Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել Ես ուզում եմ Հայրենիք և Պատիվ ունենալ. ես չեմ ուզում կյանքից նզովված մեկնել․ Սրբազանի խոսքը ՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ աձնակազմներին են ներկայացվել պետերի ժ/պ-ները Ժողովու'րդ, ամեն մեկդ զինվոր դարձե'ք, հասնելու ենք մեր փափագին, այս պայքարը ինքնամաքրման մասին է (տեսանյութ) Վաղը ՀՀ-ի տասը վայրերում` Երևանում և մարզերում, անհնազանդության գործողություններ են լինելու (տեսանյութ) Ստանձնե'ք այս մահապարտությունը. մինչև մյուս ուրբաթ խաղաղ ձևով պիտի խոսե'ք ՔՊ-ականների հետ (տեսանյութ) Իշխանությունը մեր թշնամու առջև հանձնառություն ունի, պետք է ոտքի ելնել, եթե ուզում ենք ՀՀ-ն պահպանել (տեսանյութ) Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ժողովու'րդ, ձեր պահանջն է, որ այս կառավարության ղեկավարը պետք է հրաժարվի, սա է մեր նշաձողը. Սրբազան (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Հավատացե'ք, մեզ մի քայլ է պակասում այս անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Արցախի հերոս Քյոխը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) Գնահատել են ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Մկանները լավ լարեք, երիտասարդնե'ր, շուտով գործողություններ ենք անելու, մի' մտածեք․ Սրբազան (տեսանյութ) Մարդը թունավորվել է մեր երկրում, որի պատասխանատուն կառավարությունում գտնվող մարդիկ են. Սրբազան (տեսանյութ) Ժողովուրդը հավաքվում է ՀՀ-ի ապագայի համար, Բագրատ Սրբազանը դրա խորհրդանիշն է դարձել (տեսանյութ) Զոհվածների ծնողները Սրբազանին վստահում են, ՀՀ իշխանությունը թուլամորթ է՝ սկսած Փաշինյանից (տեսանյութ) Ալմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը Բագրատ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ, նրան եմ միայն որպես առաջնորդ տեսնում (տեսանյութ) «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը պետի նոր պաշտոնակատար ունի Խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է (տեսանյութ) Սրբազանի ղեկավարած շարժումը հավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ՈՒՂԻՂՀաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՄԻՊ-ի արձանագրված խնդիրների շուրջ Մայիսի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծի պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից» (տեսանյութ)Մարդիկ պատրաստ են իրենց հայրենիքի համար անազատության մեջ գտնվելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ալեն Սիմոնյանին տեսնելիս էլի կգոռամ դավաճան. քաղաքացի, ում դեմքին թքել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը, վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ ԽաժակյանԹմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունըՀայաստանն հակված է խաղաղությանը, խաղաղության համաձայնագրին. ԱԳ նախարար Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանըԱրմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոցՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հանրահավաքի մասնակիցներին անվանել էլափամանից զրկված աբիժնիկ
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է առաջնորդվել «հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը՝ ռուսին, միայն կենդանի մնամ» սկզբունքով. Ավետիք Չալաբյան

Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի շուրջը եկան հիշեցնելու, որ պատերազմը չի ավարտվել, որ մեկ ամիս առաջ ստորագրված Կապիտուլյացիայի ակտը ընդամենը զինադադար է, ոչ թե խաղաղության պայմանագիր, եւ այն ամեն րոպե կարող է խախտվել, որպես կանոն, այն կողմից, որն իրեն կարող է թույլ տալ խոսել ուժի դիրքերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս երկու բնակավայրերի, եւ նրանց շուրջը գտնվող ռազմավարական դիրքերի խնդիրը սրությամբ կանգնած էր զինադադարի առաջին իսկ օրվանից։ Այս դիրքերը հերոսաբար պահվել էին Բերձորի շրջանում կռվող հայկական ստորաբաժանումների կողմից, մեկ հստակ նկատառումով՝ ունենալ ռազմավարական պլացդարմ Շուշին գրոհող հակառակորդի թիկունքում (դա ակնհայտ է մեկ անգամ քարտեզին նայելուց)։

Զինադադարից հետո, ռուսական խաղաղապահ ուժերը ի սկզբանե մեծ շահագրգռվածություն չունեին այստեղ տեղակայվելու, պատահական չի, որ այս հատվածը նրանց պատասխանատվության գոտու քարտեզում հայտնվեց միայն երեկ, արդեն թշնամու կողմից նրա վրա զանգվածային գրոհից հետո։ Ամբողջ այս ընթացքում, դիրքերը պահել են այստեղ կռված հայկական կամավորական ջոկատները, իսկ Երեւանի եւ Ստեփանակերտի ղեկավարությունը, այս հատվածը նոր ուժերով ամրապնդելու եւ անառիկ ամրոց դարձնելու փոխարեն, պասիվ սպասել է ռուսական խաղաղապահների գալստյանը։

Այս իմաստով սիմպոմատիկ էր հանգստյան օրերին դեռեւս վարչապետի պաշտոնում գտնվող անձի խոսնակի կողմից արված հայտարարությունը, ըստ որի իրենք այս խնդրի մասին վաղուց տեղյակ են պահել ռուսական խաղաղապահ ուժերին, սակայն նրանք մինչեւ հիմա իրենց ստորաբաժանումը այս տարածքում չեն տեղակայել։

Այս տարօրինակ հայտարարությունից հետեւում է, որ Արցախի հայկական տարածքների պաշտպանության պարտականությունը Հայաստանը դնում է ռուսական խաղապահների վրա, կարծես այլեւս չկան հայկական զինված ուժեր եւ Արցախի պաշտպանության բանակ։

Սա սակայն աբսուրդ է, զինադադարի փաստաթղթի մեջ ոչ մի տեղ չի ասվում, որ հայկական զինված ուժերը դեմոբիլիզացվում են, կամ Արցախի պաշտպանության բանակը դադարում է գոյություն ունենալուց՝ ընդհակառակը, հստակ ֆիքսվում է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, ուստի յուրաքանչյուր կողմ հենց ինքն է պատասխանատու իր փաստացի ենթակայության տակ գտնվող տարածքի պաշտպանության համար, իսկ ռուսական խաղաղապահները վերահսկում են զինադադարի ռեժիմի պահպանությունը կողմերի միջեւ, եւ իրենք հակամարտության կողմ չեն։

Իրականում, ակնհայտ է որ արտաքին եւ ներքին համատարած մեկուսացման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է առաջնորդվել «հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը տամ ռուսին, միայն կենդանի մնամ» աղետալի սկզբունքով, թերեւս մինչեւ վերջ չգիտակցելով, որ Հայաստանը ոչ այդքան հող ունի, ոչ այդքան ինքնիշխանություն, եւ ամեն մի հերթական հանձնումը ավելի է սեղմում մեր շուրջը հրե օղակը, եւ մոտեցնում է մեզ պետականության կորստին։

Խծաբերդից եւ Հին Թաղերից հետո հերթում Կապանի քաղաքի պաշտպանական գոտին է, Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հեռանկարում՝ նաեւ ամբողջ Սյունիքը, որի վրա իր հավակնությունները Ադրբեջանի դիկտատորը աներկբա հայտնեց անցած շաբաթ, եւ որի իրականացմանը, թուրք-ադրբեջանական տանդեմը, անկասկած, ձեռնամուխ կլինի, եթե Հայաստանից դիմադրություն չտեսնի։

Այս աղետալի ընթացքը կարելի է կանխել, եւ նույնիսկ ապագայում հետ շրջել, եթե Հայաստանում ձեւավորվի այնպիսի իշխանություն, որը ընդունակ է մոբիլիզացնել ազգի ցաքուցրիվ եղած, բայց իրականում բավական մեծ եւ կարող ուժերը, նորովի եւ իրատեսորեն հարաբերությունները կառուցի հիմնական արտաքին գործընկերների հետ, ոգեւորություն եւ հույս տա Հայաստանում ապրող ժողովրդին, ներառյալ նրա այն մասին, որը 2018 թ․ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին։

Այս իշխանությունը կարելի է ձեւավորել միայն համազգային համաձայնության եւ կոլեկտիվ պատասխանատվության միջոցով, ներգրավելով այն ուժերին, որոնք իրենց վրա չեն կրում անցյալի հիմնական սխալների բեռը, պատրաստ են համագործակցության եւ տքնաջան աշխատանքի՝ հանուն մեր երկրի, եւ այսուհետեւ ազնիվ կլինեն սեփական ժողովրդի հետ։

Այս ճանապարհին, այսօր կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որը հուսահատ կառչել է իր աթոռից, փորձում է նորից պառակտել պատերազմի ողբերգությունը դեռեւս չվերապրած հասարակությունը, ոստիկանական միջոցներով ճնշել իր քաղաքական հակառակորդներին, իր արբանյակների միջոցով հակառուսական տրամադրություններ սադրել, եւ այդպես շարունակ՝ երկարաձգելու իր անփառունակ իշխանությունը։

Նրա իշխանության ամեն օրը մեր պետականության մի մասնիկ է կորում, մեր հայրենիքի մի հատված, մեր տնտեսության մի հյուլե՝ և այս ամենը, թշնամու չդադարող ագրեսիայի եւ ռազմաշունչ հռետորաբանության ֆոնին։

Նախկինում ես անկեղծորեն հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը կգիտակցի, որ ինքն այլեւս այս ճգնաժամից դուրս գալու միջոց չունի, և հրաժարական կտա՝ ճանապարհ բացելով նոր զարգացումների համար, ինչպես դա արեցին բազմաթիվ այլ պաշտոնյաներ, որոնք պատասխանատվություն ստանձնեցին այս պատերազմում պարտության համար եւ հեռացան։

Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ պրն Փաշինյանը կամ բացարձակ կտրվել է իրականությունից, կամ էլ իր անձնական շահը վեր է դասում մեր բոլորի հավաքական շահից, և շարունակելով համառել, հետեւողականորեն տանում է մեզ դեպի նոր աղետ։

Ուստի ես դիմում եմ արդեն նրա կողմնակիցներին՝ մասնավորապես, Ազգային ժողովում գտնվող՝ եթե մենք կորցնենք մեր պետությունը, ձեզնից ոչ մեկը հոգու փրկություն չի գտնելու, արդարացում չի ունենալու, սեփական երեխաների աչքերին հեռավոր ափերում չի կարողանալու նայել։ Դուք այսօր կարող եք գործել՝ ազդել ձեր առաջնորդի վրա, միասին ընդունելի լուծումներ գտնել, և օգնել փրկելու մեր բոլորի պետությունը, այլապես վաղը նրան կհասնի Խծաբերդի ճակատագիրը։