Քահանային հայհոյել և հրմշտել են Հայկ Սարգսյանի՝ շիշ բռնողի ուղարկած սադրիչները. Mediaport
Mediaport-ը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող) սադրիչներ է ուղարկել, որոնք Մարտունիում փակել են եկեղեցու մուտքը, Տեր Սիմոն քահանային թույլ չեն տվել մտնել եկեղեցի, հայհոյել ու հրմշտել են քահանային:
Mediaport-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել այս ուրբաթ: Պատճառը՝ հոգևորականների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացված հրաժարականի պահանջն է: