Հենց այս պահին Ալիևն ու Էրդողանը գծում են ՀՀ սահմանները, Նիկոլն էլ՝ գլուխը կախ հաստատում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Facebook-ի հարգելի՛ օգտատերեր,
Զուտ ուզում եմ տեղեկացնել, որ մինչ մենք քննարկում ենք Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում տեղի ունեցած դեպքերը ու «փորձում հասկանալ», թե Արցախի կոնկրետ որ շրջանում են գտնվում Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը, դավաճան Նիկոլը հեկտարներով տարածքներ է հանձնում թշնամուն՝ ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։
Հենց այս պահին Ալիևն ու Էրդողանը գծում են Հայաստանի Հանրապետության սահմանները, դե իսկ Նիկոլն էլ գլուխը կախ հաստատում է այդ ամենը»։