ՀՀ կառավարությունը մշակում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ. Орлы
Ռուսական թելեգրամյան հայտնի Орлы ալիքը հայտնում է, որ ՀՀ կառավարությունն աշխատում է մի փաստաթղթի վրա, համաձայն որի՝ Հայաստանը խաղաղություն կկնքի Թուրքիայի և Ադրբեջանի հետ և կհաստատի դիվանագիտական հարաբերություններ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին։