Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար: