1 օրում ԼՂ է վերադարձել 481 փախստական. ՌԴ ՊՆ
ՀՀ-ից մեկ օրում Ստեփանակերտ է տեղափոխվել 481 փախստական, ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել նախկինում տեղահանված ավելի քան 37,5 հազար քաղաքացի, գրում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
«Ռուս խաղաղապահները քսանչորս դիտակետերում շուրջօրյա հետևում են իրավիճակին և հրադադարի ռեժիմի պահպանմանը»: