Ինչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել Նիգերից
Հասարակություն

Վազգեն Մանուկյանը Գետաշենը հանձնելու հետ ի՞նչ կապ ունի, Տեր-Պետրոսյանն այն վաճառեց. ես Մոնթեի «աջ թևն» էի, ինչո՞ւ խփեցին Մոնթեին, Վազգենին՝ ծրագիր էր. պատերազմների մասնակից (տեսանյութ)

Արցախյան առաջին պատերազմի մասնակից Մովսես Մելյանին հանդիպեցինք Գիտությունների ազգային ակադեմիայի բակում, դեկտեմբերի 9-ին կայացած  հանրահավաքի ժամանակ: Նա ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին համոզում էր, որ թույլ տան իրեն ելույթ ունենալ հանրահավաքում: Մանուկյանն իր հերթին ասում էր, որ իրենց համար սկզբունք է՝ համազգեստով որևէ մեկը չպետք է ելույթ ունենա: 

Մելյանին խնդրեցինք, որ իր ասելիքը լսարանին փոխանցի NEWSPRESS.am-ի միջոցով: 

Նա պատմեց, որ վերջին պատերազմում վիրավորվել է Շուշիում նոյեմբերի 6-ին (ի դեպ, նրա ձեռք ը կապված էր-հեղ.):

«Ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հողը հանձնել է, այլ ինքը մեր նման տղաների արյունը, զոհվածների արյունը վաճառեց: Լուկաշենկոյի ասած 5 միլիարդն ինքը վերցրել է ու ծախել է մեր արյունը»,- խոսքն այսպես սկսեց Մելյանը: 

Մեր հարցին, թե ինչո՞ւ է այդ կարծիքին, ազատամարտիկն ասաց, որ հենց էնպես չեն վերցնում ու հող հանձնում:  «Իմ կարծիքն էն ա, որ ինքը վաճառել ա մեր արյունը, մեր ընկերների դիակները վաճառել ա, որ այսօր ասում են՝ գնանք մերոնց դիակները բերենք, մեր գերիներին բերենք, ինքը տեղաշարժում չի անում, ոչինչ չի անում»,- ասաց մեր զրուցակիցը:  

Նա նշեց, որ ինքը պատերազմի ժամանակ եղել է Շուշիի խաչմերուկից 300 մետր դեպի Ստեփանակերտ ու ներկայացրեց իրավիճակը տեղում. «Եթե մենք 1-2 օր էլ ձգեինք, մենք Շուշին կվերցնեինք: Խնդիրն այն էր, որ մենք չունեինք կարգին զենք-զինամթերք, որ կարողանայինք կռվել, որովհետև Փաշինյանների նմանները ասում են՝ 30 տարի կերել են, 2 տարում 30 տարվա կերածը դու անցել ես»,- դիմելով վարչապետին՝ ասաց նա: 

Մասնավորապես,  նշեց, որ նոյեմբերի 3-4-ին,  մինչև կիջնեին «Քաչալ սար» կոչվող հատվածից, թուրքի ինքնաթիռն իրենց վրայով անցել է, հասել Ստեփանակերտ, հարվածներ հասցրել ու վերադարձել, իսկ իրենք զենք չեն ունեցել ինքնաթիռին հարվածելու համար, միայն ինքնաձիգներ են ունեցել:

Անդրադառնալով զորքի քանակին՝ մեր զրուցակիցն ասաց, որ շատ բան ասել չի կարող, միայն մի դեպք պատմեց. «Տեղ գյուղում հանդիպեցի մի շարք զինվորների, ովքեր զենքը շպրտել, գնացել էին: Էսօր էդ մարդիկ Փաշինյանի կողքը կանգնած են: Էն մարդիկ են, որ հայտարարում են Ջաբրայիլը Քարվաճառի... Դու սկի չգիտես Քարվաճառը որտեղ ա,  Ջաբրաիլը որտեղ ա, ի՞նչ ես ֆորմա հագել ու սուտ բաներ խոսում»: 

Խոսելով ընդդիմության միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի մասին, մեր զրուցակիցն ասաց, որ նրան ճանաչում է իր կռվելու տարիներից: «Նա եղել է մեր Պաշտպանության նախարարը: Հոյակապ նախարար է եղել: Եթե այսօր նա լիներ Պաշտպանության նախարար կամ վարչապետ, մենք այս օրին չէինք լինի»: 

Հարցինք, թե ինքը՝ որպես պատերազմի մասնակից, ի՞նչ տեղեկություններ ունի Գետաշենի հետ կապված, քանի որ համացանցում ակտիվորեն տարածվում է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ Մարգարյանն ասում է, որ Գետաշենը հանձնել է Վազգեն Մանուկյանը: Ի պատասխան՝ ազատամարտիկն ասաց. «Պարոն Մանուկյանը Գետաշենի հետ ի՞նչ կապ ունի: Ճիշտ է՝ Պաշտպանության նախարարն էր, բայց վաճառողն ո՞վ էր՝ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը:  Վաճառվեց: Նա էլ վաճառվեց: Այս ծրագիրն էլ է Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերից: Սա՝ պարոն Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր -Պետրոսյանի ճուտն ա, սա Տեր-Պետրոսյանի ծրագիրն ա՝ Մեղրիից տալ, որպեսզի ճանապարհ բացեն Ադրբեջան-Նախիջևան»:

Մելյանը նաև մի շարք հարցեր ուղղեց. «Վազգեն Սարգսյանին ինչո՞ւ խփեցին, Մոնթե Մելքոնյանին ինչո՞ւ խփեցին»,- հարցրեց նա՝ ընդգծելով, որ ինքը Մոնթե Մելքոնյանի «աջ թևն էր»: 

«Իրենք իրենց ուզած ծրագրին հասնելու համար պետք է 3-4-րդ մարդուն վերացնեին՝ Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, Մոնթե Մելքոնյանին: Ինչո՞ւ Անդրանիկ Մարգարյանը մահացավ»,- հարցրեց նա ու ինքն էլ պատասխանեց հարցերին: 

Մանրամասները՝ տեսանյութում