Փաշինյանը երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և մրցունակ բանակով տարավ պարտության․ Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
«Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ, երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։
Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը»: