Արարատի մարզպետ նշանակվեց Ռազմիկ Թևոնյանը
Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց Գարիկ Սարգսյանին ազատել ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ նշանակվեց Ռազմիկ Թևոնյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց եւ հաջողություններ մաղթեց նոր մարզպետին: