ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)

«Հայաստանն արժանի է այնպիսի պետական իշխանության, որն ի վիճակի է լուծել իր հիմնական խնդիրները». Յակով Քեդմի

Ռուս հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան ալիքում հեռարձակվող Полный контакт հաղորդման շրջանակներում հեռավար ձևաչափով հյուրընկալել է իսրայելցի դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Յակով Քեդմիին, որը մի շարք զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Իսրայելի միջև, հայտնում է Tert.am-ը:

Սոլովյովի հարցին այն մասին, թե ինչու Հայաստանը չի կարողանում գնալ Իսրայելի ճանապարհով և ստեղծել բարգավաճող պետություն, տնտեսություն և հասարակություն, Քեդմին պատասխանել է.«Հավանաբար հարցը նրանում է, որ հայերը հրեաներ չեն և մենք էլ հայ չենք: Ժողովուրդը այլ իրավիճակում է գտնվում, ոչ այնպիսի իրավիճակում, որը ցանկալի կլիներ հայ ժողովրդի համար: Այն, որ Հայաստանում ավելի քիչ հայ է ապրում, քան արտասահմանում, դա փաստ է: Սակայն հայ ժողովրդի մեջ չկա այդպիսի հասկացողություն, ինչպիսին է օրինակ հրեաների համար «վերադարձ դեպի Իսրայելը»: Հայկական պետությունը ստեղծվել է, բայց այն չի դարձել մագնիս, որը կձգեր աշխարհի բոլոր հայերին և կդրդեր վերադառնալ հայրենիք` փորձելով դրան տալ ամեն ինչ, ինչ իրենք ունեն: Ես նկատի ունեմ անձնական ինտելեկտուալ ներուժը, որը նրանք ունեին, և որը այլ երկրներում ապրելու արդյունք է: Դա հիմնական պատճառն է, որովհետև եթե այսօր նայենք Իսրայելին, ապա այստեղ այսօր արդեն 9 միլիոն մարդ կա և սա աշխարհի ամենամեծ հրեական բնակավայրն է: Դրանք մարդիկ են, որ վերադարձել են այլ երկրներից, սակայն Հայաստանում, ցավոք, նման բան չկա»,-ասել է Քեդմին:

Որպես մեկ այլ պատճառ դիվանագետը նշել է ներկա միջազգային իրավիճակը:

«Մեկ այլ պատճառ էլ միջազգային իրավիճակն է: Մենք դա ավելի արդյունավետ ենք օգտագործել: Երբ պահ է եկել, երբ որոշում պետք է ընդունեինք, մենք դա արել ենք: Հայաստանում դա չկա»,-նշել է Քեդմին:

Խոսելով ՀՀ 3-րդ հանրապետության մասին դիվանագետը ասել է. «Անկախացումից հետո Հայաստանը չի կարողացել ստեղծել այն արժեքները, որոնք անհրաժեշտ էին և այսօր էլ անհրաժեշտ են հայ ժողովրդին: Այն բոլոր հայերը, որոնց մենք գիտենք և որոնք փառքի են հասցրել Հայաստանը, նրանցից գրեթե ոչ ոք չի ապրել և չի ապրում Հայաստանում: Հայաստանը այսօր քաղում է պետության ներքին թուլության պտուղները: Հայաստանն արժանի է այնպիսի պետական իշխանության, որն ի վիճակի է լուծել իր հիմնական խնդիրները: Մեզ մոտ էլ իշխանության քննադատություն կա, բայց ամեն դեպքում, հիմնական խնդիրները լուծվել և լուծվում են: Հայաստանը այսօր դրան ընդունակ չէ: Ոչ նրա համար, որ հայ ժողովուրդը ունակ չէ, այլ պարզապես Հայաստանի բնակչությունը ժամանակ առ ժամանակ ընկնում է թակարդը` չգտնելով ժողովրդի և պետության զարգացման ճիշտ ուղին: Մենք դա արել ենք, դրանում է հիմնական խնդիրը»,-ասել է Քեդմին:

«Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա հայկական իշխանությունը պետք է կարողանա ժամանակին խելացի փոխզիջումների գնալ: Իսկ նա շատ ժամանակ հրաժարվում է և հակառակն է անում: Սակայն այսօր Հայաստանում իրավիճակը այնպիսին է, որ այն կարող է կանգնել նոր զարգացման ուղու վրա: Եթե նրանք դա ճիշտ օգտագործեն, նրանք կարող են ուղղել անցյալի սխալները: Անդրկովկասում հայ ժողովրդի իրավիճակը այնպիսին է, որ մի կողմից իրեն չսիրող Թուրքիան է, մյուս կողմից ոչ բարեկամ Ադրբեջանը: Վրաստանի մասին չեմ խոսում, խորհրդային շրջանից հետո հայ և վրացի ժողովուրդների միջև մեծ սեր չի եղել: Ճիշտ մարդու առկայությունը կարևոր պաշտոնում, որը կարևոր պահին կարող է ընդունել միակ ճիշտ որոշումը, կարող է մեծ դեր խաղալ: Հայաստանը այսօր շատ ավելի լավ վիճակում է, քան եղել է պատմության որոշ ժամանակներում, բայց ոչ այնպիսի վիճակում, որում նա պետք է և կարող էր լինել: Այսօր նրանց ձեռքում է ամեն ինչ, պետք է սկսել խելացի և իմաստուն զարգացման ճանապարհ: Հայ ժողովուրդը ունի իր տաղանդները, հարցն այն է, որ նրանք պետք է բացահայտվեն»,-եզրափակել է Քեդմին: