Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետեւ չեմ ուզում հայրենիքին դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ. Տարոն Տոնոյան
Հայրենիքի կորստից հետո տասը անգամ, 100 անգամ բազմամարդ պետք է լիներ մեր հավաքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ի դիմաց ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:
«Ապշած եմ, պետք է հացի գինը 50 դրամով բարձրանա, որ մեր ձայնը լսելի դառնա՞: Մենք հայրենիք ենք կորցրել եւ շարունակում ենք կորցնել: Այսօր երկրում անիշխանություն է, վարչապետը զբաղվեծ է միայն սեփական աթոռը ամենմ գնով պահելով, նա ժամանակ չունի սահմաններով զբաղվելու, բանակով զբաղվելու, որպեսզի հայ ժողովուրդը պաշտպանված լինի: Երկրի բազմաթիվ մարդկանց կոչերը մնում են անարձագանք իշխանությունների կողմից: Ո՞ւմ հետ եք վաղն աշխատելու, ինչպես եք ղեկավարելու, ձեզ ոչ ոք չի ուզում: Ձեզ աջակցողները Քելբաջարի ու Ջաբրայիլի տեղը չգիտեն:
Ես այսօր կոչ եմ անում իմ բժիշկ ընկերներին՝ այդքան անտարբեր մի եղեք, ձեր ձայնը բարձրացրեք որպես մտավորականության մի մաս, որպեսզի լսելի դառնա այս ԱԺ-ում, որտեղ նիստ են անցկացնում: Նրանք ամեն օր փորձում են իրենց շարքերը համալրել: Ով է տեսել պարտված պետությունը այս քան շատ շքանշան ու մեդալ բաժանի: Որպեսզի կարողանա այդ մարդկանց եւս զերծ պահել այս պայքարից:
Այսօր ինձ զանգել են առողջապահության նախարարությունից եւ ասել, որ պետք է ներկայանամ նախագահական եւ շքանշան կամ մեդալ պետք է տան: Ես դա վաստակել եմ այն զինվորների բերանից, որոնք ասել են՝ շնորհակալություն բժիշկ: Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետեւ չեմ ուզում ապազգային, իրենց կյանքում ոչինչ չարած, հայրենիքին դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»,-հայտարարեց Տոնոյանը:
Նա ընդգծեց, որ իրենց պայքարը կշարունակվի այնքան, մինչեւ այս ԱԺ-ում չհավաքվեն ժողովրդի իրական ընտրյալները. «Պետք է այդ ընտրությունները լինեն այն ժամանակ, երբ մենք չենք լինի էյֆորիայի մեջ, եւ չի լինի խորը դեպրեսիայի ժամանակ: Այդ ընտրությունները իրավունք չունի նցկացնելու կլասիկ տախոս Նիկոլ Փաշինյանը»,-ընդգծեց Տարոն Տոնոյանը:
News.am