Առաջնային հարցը Փաշինյանին հեռացնելն է. թե ով կլինի վարչապետ, դա ընթացքում կորոշենք. Արթուր Վանեցյան
Հիմա հարցը միայն վարչապետի թեկնածուի մեջ չէ, առաջնային հարցը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է իշխանությունից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, դեպի Ազգային ժողով քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Թե ով կլինի վարչապետ, դա ընթացքում կորոշենք: «Հայրենիքի փրկության շարժումն» ունի իր միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը:Կարեւոր է, որ կա կոնսենսուս նույն ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ, այսինքն ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների հետ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թե այնուհետև քվեարկությունը ոնց կլինի, ցույց կտա ժամանակը: Ես չեմ կարծում, որ այդ հարցի շուրջ համաձայնության չգան ԼՀԿ-ն ու մնացած խմբակցությունները»,-ասաց նա: