Կաթողիկոսը ժողովուրդ չի, և ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ, նրանք չեն մեզ ընտրել. իմքայլական պատգամավոր. Hraparak.am
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իրենց հետ զրույցում պատմել է, թե պատգամավորներն ինչ ուղերձներ են փոխանցել Փաշինյանին:
«Թիմի կարծիքը ձեւավորվում է ընտրողների կարծիքից։ Եթե այսօր մենք կարծիք ենք հայտնում, ապա իմացեք, որ դա մեր ընտրողների կարծիքն է։ Մենք չենք կարող կտրվել մեր ընտրողների կարծիքից, մենք չենք կարող հուսախաբ անել մարդկանց, ովքեր մեզ ընտրել են եւ մեզանից որոշակի պահանջներ ունեն, մենք չենք կարող նրանց վստահությանն ու ցանկություններին հակառակ գնալ»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Խաչատրյանը և հարցին՝ իրենց ընտրել են, որ հայրենի՞ք հանձնեն ու հիմա էլ կարծում են, որ ոչինչ չի եղել, ու պիտի շարունակե՞ն պաշտոնավարել, պատգամավորը պատասխանել է. «Շատ բան է եղել, բայց մեր ընտրողները պահանջում են, որ այս բեռը մինչեւ վերջ կրենք, պահանջում են, որ հետդարձ չի կարող լինել»։
Հարցին՝ մտածում է, որ ընտրողները կարո՞ղ են հաշտվել ստեղծված իրավիճակի հետ, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանել է՝ ոչ թե կարող են, այլև ուզում են: Դիտարկմանը՝ երբ են հարցում արել, որ այդ պատկերն են ստացել, ասել է. «Ամեն օր, կարող եք մեզ հետ դուրս գալ քաղաք եւ տեսնել՝ ինչքան մարդ է մոտենում, չեմ ասում՝ մնացած վայրերում, ու աջակցություն են հայտնում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։