Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Հանրապետության հրապարակում, ի աջակցություն իրեն, հանրահավաք կազմակերպել. Mediaport

Այս թեմայով
- Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին
- Կապանցիները բանակի կողքին են, նրանք պահանջում են կապիտուլյանտի հրաժարականը (տեսանյութ)
- Փաշինյանը փաստացի նախատեսում է կադրային ջարդ սկսել բանակում. նախագահին կոչ եմ անում մերժել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության աղետաբեր առաջարկը. Չալաբյան
- Դա ո՛չ Նիկոլի հոր փողն է, ո՛չ էլ Աննայի օժիտը․ Կարեն Վրթանեսյանը՝ զինվորականների աշխատավարձերը բարձրացնելու Փաշինյանի գրառման մասին. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը հրահանգել է վարչական ռեսուրսը կենտրոնացնել և մարզերից քաղաքացիներ բերել՝ այսօր ժամը 16:30-ին իրեն աջակցող հանրահավաք անելու համար: Այս մասին հայտնում է Mediaport-ը:
«Մայրաքաղաքում և մարզերում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով անցկացված քաղաքացիական անհնազանդության հարյուրավոր ակցիաներից հետո Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պետական գերատեսչությունների աշխատակիցներին, մարզպետներին, որպեսզի այսօր ժամը 16:30-ին Հանրապետության հրապարակում, ի աջակցություն իրեն, հանրահավաք կազմակերպեն:
Թե ինչքան մարդ կկարողանան հավաքել, դժվար է կանխատեսել, քանի որ պետական ծառայողները հիմնականում հրաժարավում են հանուն Փաշինյանի փողոց դուր գալ»,-գրում է լրատվամիջոցը: