Առանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Հասարակություն

«Վեոլա ջուր»-ը սպառողին խաբելու վրա է նստել․ Քանաքեռի մի հատվածում մոտ 20 ժամ է ջուր չկա․ զուգադիպությո՞ւն, թե՞ ներքին պայմանավորվածություն․․․

Երեկ՝ դեկտեմբեր 7-ին, կեսօրին, առանց նախազգուշացնելու, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի ջրամատակարարումն անջատվել է։ Բնակիչներն ահազանգել են «Վեոլա ջուր» փակ բաժնետիրական ընկերություն, որտեղից պատասխանել են, թե վթար է տեղի ունեցել և ջրամատակարարումը վերականգնելու համար արդեն աշխատանքներ են տարվում։ Նաև զգուշացրել են, որ ջրամատակարարումը կվերականգնվի մինչև ժամը 15։30։

Սակայն ջրամատակարարումը ո՛չ այդ ժամին, ո՛չ էլ դրանից մեկ ժամ անց չի վերականգնվել։ Ու քանի որ բնակիչները նախապես զգուշացված չեն եղել որպեսզի ապահովեն իրենց ջրի պաշարով, ուստի անհանգստանալով՝ կրկին զանգահարել են։ Այժմ էլ զգուշացրել են, որ շուտով կլինի։

Մեկ այլ բնակչի ահազանգին էլ պատասխանել են, թե ժամը 19։00-ին կլինի։ Սակայն այդպես էլ ամբողջ օրը ջուր չեկավ։

NEWSPRESS.am-ը փորձեց պարզել, թե ի վերջո ինչ խնդիր կա, որ ջրամատակարարոիմը դեռևս վերականգնված չէ։ Ջրմուղից մեզ ասացին, թե մի վթարից նոր վթար է առաջացել։ 

-Այս պահին ձեր աշխատակիցներն աշխատո՞ւմ են։

-Այո՛, իհարկե։ Ուզում են անպայմանման վերականգնել ջրամատակարարումը։ Հենց նոր խոսեցի իրենց հետ։

-Եթե խնդիրն այդքան բարդացել է՝ խնդրում եմ ասացեք մեզ այդ վթարի վայրը, որպեսզի մեր նկարահանող խումբը մեկնի և տեղում պարզի։

-Չէ, գիտե՞ք․․․ ես չգիտեմ կոնկրետ որ հատվածն է վթարի ենթարկվել։

—Ներեցեք, բա ի՞նչ գիտեք, որ այս պահին այդ հատվածում աշխատում են։

-Գիտե՞ք, քանի որ դուք լրատվությունից եք, ես մեր լրատվականի պետի՝ Մուրադի համարը տամ՝ զանգեք։

-Շնորհակալություն, Մուրադ Սարգսյանի համարը ես ունեմ։

Մուրադ Սարգսյանը, լսելով խնդիրը, որևէ կառուցաղոկան լուծում առաջարկելու փոխարեն՝ հորդորեց․ «է, բա գնացեք նկարեք»։ Երբ ասացինք, որ չեն ասում, թե կոնկրետ որտեղ է վթարը՝ նաասաց, թե հիմա կպարզի և հորդորեց զանգահարենք քիչ ուշ։

Երբ զանգահարեցինք նրան՝ ոգևորված ասած․ «Մեր աշխատողները չեն ստում, վթար եղել է, բայց հիմա ջրամատակարարումը վերականգնված է․ ձեր ջուրը գալիս է»։ 

-Բայց էս պահին ջուր չի գալիս։

-Չէ՛, գիտեք, մի քանի թաղամասում արդեն գալիս է, դեռ ձեզ չի հասել։

-Այսի՞նքն։

-Դե վթարի հետևանքով ճնշման խնդիր է առաջացել․ էնպես որ ձեր ջուրը գալիս է, էսա կհասնի։

Իհարկե ջուրն այդպես էլ չհասավ։ Ավելի ուշ ջրմուղի մեկ այլ աշխատակից տվեց նույն պատասխանը՝ համոզելով, որ մեր «ջուրը գալիս է»։

Հարկ ենք համարում նկատել, որ այսօր՝ դեկտեմբերի ր-ի առավոտյան, 09։20-ի դրությամբ՝ Քանաքեռի մի հատվածում։ Ջուրը այդպես էլ դեռ չի գալիս։

Հ․Գ․ Հարկ է նկատել, որ երբ բնակիչներից մի քանիսը փորձել են խանութից գնել 5 կամ 10 լիտրանոց տարրայով ջուր, դրանք արդեն հարակից բոլոր խանութներում սպառված է եղել։ Այստեղ նույնիսկ հարց է առաջանում՝ զուգադիպությո՞ւն է, թե՞ պայմանավորվածություն․․․

 Արմինե Մկրտումյան