Կորոնավիրուսին ավելացավ Նիկոլավիրուսը, որից հիմա պետք է ազատվենք. Վիգեն Ստեփանյան (տեսանյութ)
Ասում են՝ մտավորականությունը լուռ է, մտավորականությունը փորձում է հարմարվել: Ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել: Մենք լուռ չենք, միշտ խոսել ենք, ուղղակի չեն լսել, լսել են այն ճղճիմ, դուխով ձայները, որոնք լոզունգներով մարդկանց պարզապես խաբել են:
Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Վիգեն Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով՝ այն ինչի առաջ կանգնած է երկիրը, անգամ վատ երազում դժվար է պատկերացնել, այն է՝ Արցախի կորուստ, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, որդեկորույս մայրեր:
«Այդ կորոնավիրուսն էլ մի կողմից: Բայց կոորոնավիրուսին ավելացավ նիկոլավիրոսը, այ դրանից պետք է հիմա ազատվել: Ինձ ճիշտ հասկացեք: Իսկ ազատման ճանապարհը բարոյական ու հոգևոր ոլորտն է, որտեղ այսօր մենք ապրում ենք»,-ասաց Ստեփանյանը: