Մենք սկսեցինք պարտվել, երբ ժողովրդին սկսեցին պառակտել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ․ Տեր Հովհաննես

Այս թեմայով
- Մի խումբ մարդիկ արգելել են հոգևոր հովիվ Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ հայհոյելով և հրմշտելով նրան. պատճառը նրա՝ հանրահավաքին մասնակցելն է եղել
- «Յուրաքանչյուրը ինքն է նախընտրում, թե ինչպես օգտագործի իր բերանը»․ Տեր Հովհաննես
- Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Հանրապետության հրապարակում, ի աջակցություն իրեն, հանրահավաք կազմակերպել. Mediaport
- Ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար. Mediaport
Ես գիտեմ որ եկել եք այստեղ ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Այս մասին հանրահավաքին հարթակից ասաց Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
«Եթե այդպիսինները կան, խնդրում եմ` վաղը, մյուս օրը, հավավենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում, մենք պետք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այսօր Դադիվանքի պարսպի պատերի տակ թուրքն է քայլում:
«Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ պառակտում սկսեցինք առաջացնել` սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանիցներ, մենք հայ ենք: Մենք պետք է ապաշխարենք մեր մեջ, մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե եղավ, մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ է սպասում, Աստված պահապան քեզ իմ հայ ժողովուրդ»,-ասաց Տեր Հովհաննեսը: