Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. Նեթանյահու
Քաղաքականություն

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։

Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։

Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։

Թշնամին հասել է Սյունիքի դարպասները։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող և նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»։

Պահանջին միանում են
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը,
Քաջարան համայնքի ավագանու անդամները՝
Արմեն Անդրեասյան
Կարեն Համբարձումյան
Սասուն Առաքելյան
Մերուժան Աթայան
Էրիկ Սաղաթելյան
Գարիկ Իսրայելյան
Դերենիկ Ստեփանյան
Արմեն Հակոբյան
Կարինե Մակիյան
Մարինա Գևորգյան