Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Հեքիաթասացն ամոթ չունի. խոսում է ցինիկ, հարձակողական. Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հեքիաթասացն ամոթ չունի։

Այս անգամ բարբաջանքը սկսում է արդեն ըստ էության` փոշմանանք արտահայտելով, որ անգամ ընդամենը խոսքով «ստանձնել է պատասխանատվություն»։

Խոսում է ցինիկ` հարձակողական։ Էլի՛ բոլորը մեղավոր են, այս անգամ` նախորդները, բայց ո՛չ ինքը։ Ինքն էլի որևէ մեղք չունի։

Բողոքում և մեղադրում է նախկիններին` դիվանագիտական ձախողումների համար, որոնցով տարածքները հետ տալն ամրագրվել էր միջազգային հանրության գիտակցության մեջ։ Բայց չի ասում թե ինքն ինչ է արել, որպեսզի դա փոխվի։ Իրեն վերջին երկու և կես տարիներին անընդհատ առաջարկվել է այդ ի սկզբանե պարտության տանող թեզը փոխարինել Արցախի հանդեպ ՀՀ սուվերենության և տարածքային ամբողջականության սկզբունքով, որ ամբողջությամբ նոր պարադիգմ կստեղծեր անգամ Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների և նրանցից օգնություն ակնկալելու հարցում։

Էլի խոսում է, արդարանում, հարձակվում և ամեն ինչ անում` աթոռը պահելու հանուն` համոզելու համար։

Ինքը բացարձակ, բացարձակ անմեղ է։ Իր անուղեղների ջոկատների համար ստեղծված թեզն է էլի առաջ մղում` թե նախկինների ժառանգության պատճառով անհնար էր Արցախը պահելը։ Հետո` արդեն միլիոներորդ անգամ անդրադառնում է դղյակների և կոռուպցիայի, շվեյցարական բանկեր տեղափոխված թալանված գումարների թեմային, որի հետ կապված, սակայն, ոչ ոք այս ողջ շրջանում չի դատապարտվել։

Հետո համոզում է, որ գերագույն-գլխավոր հրամանատարը` այսինքն ինքը ոչ մի կապ չի ունեցել պատերազմի վարման հետ։ Իրականում վատ որոշումներ, պարտություններ ապահովել են հրամանատարները, տեղում որոշում ընդունողները։ Այլ խոսքերով` բանակը։ Իսկ ինքնա անմեղ է։ Ինքը մեկ որոշում է ընդամենը ընդունել և դրանով հսկայական հաջողություն է ունեցել ռազմադաշտում։

Հետո մեղադրում է բոլորին, որ պատերազմի առաջին օրը ժողովուրդը չի համաձայնել տարածքներ հանձնել և ի սկզբանե պարտվել։

Իսկ հետո անում է ցնցող մի հայտարարություն։ Ըստ էության` ասում է, որ ամսի 9-ի հարձակումն իրոք մահափորձ էր իր հանդեպ, որ «պատերազմում տեղի ունեցած ճշմարտությունը չբացահայտվի, բայց իհարկե այն բացահայտվելու է»։ Այսինքն` հարձակվողներն են պարտվել, կազմաքանդել բանակը, հանձնել Շուշին, փաստաթուղթ ստորագրել, իսկ ինքը գիտե այդ մասին և իրեն ուզում էին սպանել, որ նրանք, որ ոչ մի լծակ չունեին պատերազմի ժամանակ` ծածկեն իրենց մեղքը` պատերազմը տանուլ տալու գործում։ Իսկ դա նշանակում է, որ էլի, իհարկե, ինքն անմեղ է։ Դավաճաններն ուրիշներն են։ Այս դեպքում` իհարկե` իր հակառակորդները. նախկին ռեժիմը։

Հետաքրքիր է բարբաջանքի` գերիներին առնչվող հատվածը։ Դրանից կարելի է ենթադրել, որ Բաքուն` իր գործակալին Երևանում երկար իշխանության պահելու համար` թերևս սկսել է մտածել` գերիներին վերադարձելը որոշակիորեն հեշտացնելու համար։ Հենց դրանով է թերևս բացատրվում այն, որ որոշակի լավատեսություն արտահայտեց այդ թեմայի վերաբերյալ։

Եվ էլի աներես, անբարոյական և ժողովրդի վրա թքած ունենալու հաստատակամություն` մնալու իշխանության և ռեֆորմատոր ներկայանալու։

Իսկ ՀՀ սահմաններում կատարվողն ընդամենը «հանրության սխալ ընկալումների» արդյունք են։ «Խուճապի մատնվել պետք չէ»։

Ստացվում է` թշնամին թող սահմաններում վերցնի Հայաստանից` որքան կարող է։ Հետո մենք այն սահման կդարձնենք։ Իսկ սահմանում, ըստ էության, լարում չկա ...

Ընդդիմության ամենատարբեր թևերին.

Ինքնակամ չի՛ գնալու։ Ձեր դասական ոճի մեջ պայքարի բոլոր ուղիներն առաջիկա օրերին` ամեն դեպքում ամենայն հավանականությամբ դատապարտված են անտեսման։

Ինքնակամ չի՛ գնալու։ Ոչնչացնելու է մինչև վերջ»