Հիմա ի՞նչ է ստացվում, Արայիկ Հարությունյան, մեքենայիս ռադիոընդունիչում մի 10 ալիքից 8-ն արդեն ադրբեջանական է. Բելլա Լալայան
Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Հիմա ի՞նչ է ստացվում.
Արցախում չե՞ն կարողանալու դիտել Քոչարյանի երեկոյան հարցազրույցը, Արայի՛կ Հարությունյան: Մեքենայիս ռադիոընդունիչում մի 10 ալիքից 8-ն արդեն ադրբեջանական է...
Ամիսներ առաջ արգելափակեցիր 5-րդ ալիքը ... ի՞նչ է նշնակում` ավելի ընդունելի է ալիևի՞ն լսելը, միայն թե` նիկոլիդ համար անընդունելի Քոչարյանի խոսքը անհասանելի՞ լինի:
Իմիջայլոց, էս երկու հանգամանքով կարելի է ամբողջական նկարագիր տալ պատերազմին`
ինչու և ինչպես սկսվեց պատերազմը,
ինչու և ինչպես պարտվեցինք ...»