ՌԴ-ի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Այս թեմայով
- Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին՝ գերիներին ազատելու հարցում
- Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը
- Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը
- Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է Ղարաբաղյան հակամարտությունից տուժած անձանց
Որոշակի տեղաշարժ կա Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ ՌԴ ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել: Այդ հայտարարության մեջ կարևոր շեշտադրումներ կան:
Վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու ու լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու կամքն ու ցանկությունը:
Սա ևս մեկ կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրված հրադադարն ու ռազմական գործողությունների դադարն ամրապնդելու համար:
Այս պայմաններում մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա»,-ասաց նա: