Ադրբեջանցիներն առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ, իսկ թուրքական բանակը դեռ Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է. Սուրեն Սարգսյան

Այս թեմայով
- Սրանք կգնան, իսկ ադրբեջանցիք դեռ տասնամյակներով մեզ ու աշխարհին հիշեցնելու են սրանց ասածները. Անժելա Էլիբեգովա
- Մինչեւ հակամարտության սկսելը Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ. իմքայլական
- Ադրբեջանական շարասյան ճանապարհը փակած մարտակերտցիները դադարեցրել են ակցիան. նոր մանրամասներ. «Արմենպրես»
- Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած
1.Թուրքական բանակը դեռ Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է:
2.Ադրբեջանցիները առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ:
3.Պետական համակարգը պարալիզացված է:
4.Արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են:
5.Բանակը պետք վերականգնվի հասցված ֆիզիկական և բարոյահոգեբանական հարվածից:
6.Տնտեսություն գոյություն չունի:
7.Կորոնավիրուսն ավելի շատ իշխանություն ունի Հայաստանում, քան «իշխանությունը»:
8.Պետական կառավարում գոյություն չունի:
9.Առկա է հանրային դեպրեսիա` արտագաղթի աննախադեպ հեռանկարով:
Երկրում տոտալ անիշխանություն է: Անիշխան, տկար, տապալված և պարտված «իշխանությունը» պետք է շտապ հեռանա»: