Կարո՞ղ է այս մեկին էլ List.am-ից են պաշտոնի բերել. Փորձագետը՝ ԱԳ նորանշանակ նախարարի մասին

Այս թեմայով
- ԱԳ նախարարը համանախագահների հետ հանդիպմանը բարձրացրել է Արցախի կարգավիճակի և Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը
- «Պետրուշկա». նորանշանակ ԱԳ նախարարն արդեն հասցրել է մականուն ձեռք բերել. «Փաստ»
- Նախկին վարչապետի պաշտոնական այցի կազմակերպումը տապալած անձն ԱԳ նախարար է նշանակվել. «Իրատես»
- «Փաստ». Իշխանություններն իրենց բովանդակային քննադատողների black list են կազմել. «սև ցուցակը» շատ խայտաբղետ է
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձն ԱԺ-ում հայտարարել է, որ ԱԳՆ-ն «ապաքաղաքական կառույց է»։
Այսինքն Հայաստանի արտաքին ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ իրագործող հիմնական գերատեսչությունը, ըստ այդ կառույցի ղեկավարի, ապաքաղաքական է։
Սա այն դեպքում, որ որպես արտգործնախարարության հոմանիշ օգտագործվում է «արտաքին քաղաքական գերատեսչություն» արտահայտությունը, տո հենց ԱԳՆ կայքում էլ։
Հիմա կասեք. «Կոնտեքստից կտրել ես, ինքը հետո շեշտել է, որ ներքաղաքականը նկատի ունի»։
Դե, թո՛ղ ճիշտ ասեր, ես էլ կոնտեքստից չկտրեի։ Եթե ոչ դիվանագետը ԱՄԵՆ բառը ճիշտ և տեղին օգտագործի, ապա էլ ո՞վ։ Կարո՞ղ է այս մեկին էլ List.am-ից են պաշտոնի բերել...
Մեծ հաշվով սա ոչ թե «լեզվի սայթաքում է», այլ մի քիչ լղոզած հայտարարություն, որ ինքն ընդամենը հնազանդ կամակատար է. «Քարտուղար տղա եմ, ինչ ասեն, պիտի անեմ, շատ մի տոպկեք»։
Ինչը բացարձակապես զարմանալու չէ, քանի որ այլ մարդու Նիկոլն այդ պաշտոնի չէր բերի...»: