ՌԴ-ից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. ՌԻԱ Նովոստի

Այս թեմայով
- Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 3 աճյուն, ևս մեկը՝ փոխանցել է ադրբեջանական կողմը
- Հենց նոր լքեցի Արամ Խաչատրյան համերգասրահը. վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են (տեսանյութեր)
- Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ
- «Այդ հարցով ես արդեն խոսել եմ». Արարատ Միրզոյանն՝ իր գործակալ լինելու հարցի մասին
Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին:
«Այժմ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մինչեւ տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:
Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: