Մի ստորագրությամբ հայոց սուրբ հողը, եկեղեցիները և գերեզմանները թուրքին պղծման տվող կենդանին գերեզման չի ունենում. Գոռ Բադյան
Գոռ Բադյանը գրում է․
«Լենինը մի ստորագրությամբ հանձնեց հայկական հողերը, հայկական եկեղեցիները և գերեզմանները, որոնք պղծեցին թուրքերը: Լենինը մինչև հիմա գերեզման չունի:
Ոմանք ասում են, որ դա անձի պաշտամունքի հետևանք է, ոմանք՝ բժշկական շարունակվող փորձի: Բայց փաստը մնում է փաստ, որ մի ստորագրությամբ հայոց սուրբ հողը, եկեղեցիները և գերեզմանները թուրքին պղծման տվող կենդանին գերեզման չունի և կարելի է պնդել, որ այդպիսի ճակատագիր է սպասվում նմանատիպ բոլոր կենսաբանական մարմիններին. անգերեզման դեգերում թանգարաններով՝ իբրև հայոց հողը թուրքին պղծման հանձնողի տիեզերական պատիժ:
Տիեզերքի ընթացքը դեռ ոչ ոք չի կարողացել փոխել»: