Մարուքյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանին ուղղված իր նամակը

Այս թեմայով
- Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգե՞տ է, թե դավաճան, ավելի շատ դավաճա՞ն է, թե սուտասան․ Ս. Ֆարմանյանը՝ Շուշիի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
- Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին
- Նիկոլ Փաշինյանը խորհրդարան եկավ դիմակավորված անձանց ուղեկցությամբ. 168.am
- Ազգային համաձայնությամբ Նիկոլը և ոհմակը պետք է պատժվեն. Միքայել Մինասյան
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ հետ՝ անվտանգային համագործակցության ոլորտում և որ պայմանագրին հղում տալով ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմաքաղաքական առումով, նոյեմբերի 2-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝ հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա՝ մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նաեւ հրապարակել է չհրապարակված նամակի ամբողջական տեքստը: