Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ, պահանջում է Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն

Այս թեմայով
- Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
- Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգե՞տ է, թե դավաճան, ավելի շատ դավաճա՞ն է, թե սուտասան․ Ս. Ֆարմանյանը՝ Շուշիի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
- Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց
- Դավիթ Սանասարյանն ազատման դիմում է գրել ՊՎԾ ղեկավարի պաշտոնից
Ավշարի համայնքապետարանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ կոչ անում երկրի բոլոր համայնքապետարաններին՝ միանալ այդ պահանջին:
Համայնքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ ասվում է.
«Ավշարի համայնքապետարանը համայնքի ղեկավարի գլխավորությամբ պահանջում է դավաճան վարչապետի հրաժարականը, ուղերձ է հղում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին եւ բնակիչներին հանդես գալ նման պահանջով եւ ակտիվորեն մասնակցել դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացներին»։