Խոշոր վթար` Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու բեռնատար Газель-ը․ վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
Արարատի մարզում, այսօր, դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են Mercedes և բեռնատար Газель մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։