Ես մտածում եմ հետևյալը՝ սա պայմանավորված պարտության տանելու իրավիճակ էր, սա դավաճանություն է, որի թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. «Սիսական» ջոկատի հրամանատար
Փախչող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում և ոչ ոք չի ասում՝ ինչպե՞ս է ստացվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Դա երկրի ղեկավարի հերթական իմիտացիան էր, որ ուզում էին հերոսի կոչումներ շնորհելով՝ մարդկանց ինչ-որ բան ցույց տային, բայց Փաշինյանը գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում և ինքը, իհարկե, պետք է ներկայացներ այդպես: Նույն փախչող զորքի հրամանատարին, որը ֆիքսել էի ես, որը տեսագրել էի, նկարահանում էի կատարել, պախարակել էինք նաև, թե ինչու է այդպես, հանում եք աշխատանքից, Սիսիանի գնդի հրամանատարի մասին է խոսքս նաև, և նշանակում Սովետաշենի գնդի հրամանատար: Այսինքն՝ ես մտածում եմ հետևյալը՝ սա պայմանավորված պարտության տանելու իրավիճակ էր, և խուճապ սարքողները, ովքեր այդ ամբողջ պանիկան սարքեցին, այդ նույն մարդկանց իրենք սկեցին տեղավորել կամ տարբեր պաշտոնների, որոնց ականատես ենք հիմա, կամ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել տվյալ անձանց: Սա կոչվում է դավաճանություն՝ պետության ներսում: Սա դավաճանություն է: Հիմնական մեղավորն այդ ամբողջ դավաճանության երկրի համար 1 պատասխանատուն է, որի անուն է Նիկոլ Փաշինյան, և ես ոչ վախենում եմ դա ասելուց, ոչ էլ ամաչում եմ:
Նա ընդգծեց, որ զինվորը երբեք պարտված չի եղել, զինվորը հստակ կատարել է իր աշխատանքը.
«Պարտվել է պետության համար մեկ թշնամին և պարտվել են իր նշանակած հրամանատարները՝ զորքին տիրություն չանելու համար: Իսկ զորքը զինվորը հրաշալի մարտնչրել են, պարտություն կրել ենք նաև այն պատճառով, որ մոբը թողել ենք անտերության, որովհետև չենք ունեցել բանակի ճիշտ ղեկավարում: Եվ երբ զինվորը տեսնում է, որ ոչինչ չարած ու փախած իր հրամանատարն այսօր հերոսի կոչում է ստանում, բնականաբար հարց է առաջանում հենց հերոսի մեջ՝ հանուն ինչի՞, ո՞ր պարտության համար, ո՞ր նահանջի: Եվ հերոս կոչվածը նույն զինվորի աչքին դառնում է զրո»,- ասաց Մինասյանը: