Դուք էդ վիդեոները ուղղակի չեք նայո՞ւմ, թե՞ նայում եք ու հետո եք էդ սաղ անում, ուղղակի վախկոտ սրիկա՞ եք, թե՞ նաև ցինիկ վախկոտ սրիկա. Անժելա Էլիբեգովա
Ես և իմ պես տասնյակ հազարավոր մարդիկ չենք կարողանում հանգիստ նայել գերիների կամ խոշտանգված հայերի վիդեոներ։ Վիդեոներ, որոնք այդ թվում հետպատերազմյա շրջանի են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Անզորությունից խելագարվում ենք։ Մեր աչքի առաջ հենց հիմա դա կատարվում ա՝ վայրենի, բարբարոս ու հայատյաց քոչվորները խաղաղ բնակչության դեմ տեռռոր են կազմակերպում։
Իսկ զուգահեռ իրականությունում ռեկտորներ են փոխում, Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատելու հնարավորություններ փնտրում, օծանելիքի ու դռան բռնակի դարդ անում, արցախցիների հանդեպ ատելություն հրահրում, GPS-ով Հայաստանի սահման հանձնում։
Մենակ մի հարց ունեմ՝ դուք էդ վիդեոները ուղղակի չե՞ք նայում, թե՞ նայում եք ու հետո եք էդ սաղ անում։ Ուղղակի վախկոտ սրիկա՞ եք, թե՞ նաև ցինիկ վախկոտ սրիկա»։