Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի ծայրամասերը

Այս թեմայով
- Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ
- ԼՂ-ում կորոնավիրուսի դեմ մոտ 100 ռուս խաղաղապահ է պատվաստվել
- Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Շուշիից հայկական դիրքերից մեկի ուղղությամբ կրակոցների մասին. «Արմենպրես»
- Պարգև Սրբազանը խաղաղապահների հետ քննարկել է Ամարասի հարցը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտի հարավային ծայրամասերը: Տեղանքի ինժեներա-սակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, թողնված կամ չաշխատած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
Ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 45 հեկտար տարածք, 14 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1120 պայթյունավտանգ առարկա: