Դիմակավորված սևազգեստ ոստիկանները եղել են Ռազմական ինտիտուտի կուրսանտնե՞ր. Yerevan Today

Այս թեմայով
- ՌՈ աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ են ստանալու. բյուջեում գումար չկա. Mediaport
- Ճապոնիայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել առանց դիմակի ուղեւորի պատճառով
- ՀՀ քաղաքացին՝ տուգանքի մատերիալ. Դիմակ չկրելու համար կազմվել է շուրջ 2,5 մլն դոլարի արձանագրություն. «Փաստինֆո»
- Ո՞ւմ է ապուշի տեղ դնում ՀՀ վարչապետը
Նոյեմբերի 20-ին ու բացառապես միայն այդ օրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկող սևազգեստ դիմակավորված անձիք «անհետացել են», նրանք էլ չկան:Այս մասին գրում է Yerevan Today-ը։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երբեմնի բարձրաստիճան ոստիկան Արմեն Խաչատրյանն այս առիթով բավականին զավեշտալի մեկնաբանություն է արել։ Նրա խոսքով՝ չինական համազգեստով դիմակավորված անձիք օլիգարխների թիկնազորից չեն, ինչպես պնդում են Արթուր Վանեցյանն ու որոշ գործիչներ, պատգամավորի խոսքով՝ իրականում դիմակավորված սևազգեստ անձիք ոստիկանության ներքին զորքերի հատուկջոկատայիններն են եղել, իսկ հանդերձանքն ուրիշ է, քանի որ ռազմաճակատից վերադառնալուց հետո ոստիկանական համազգեստը պիտանի չի եղել, ստիպված պահեստից այլ հագուստ է հանվել՝ չինական տառերի դաջվածքներով:
Նշենք, Ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձագանքելով պատգամավոր Անի Սամսոնյանի կողմից այս առնչությամբ բարձրացված հարցադրումներին՝ գրավոր հայտնել է, որ «... դիմավարորված անձիք ոստիկանական զորքերի ծառայողներ են, իսկ պաշտպանիչ միջոցների անհրաժեշտությունը բխել է անվտանգության ապահովման նկատառումներից»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։