Ի՞նչ արժե գրպանային Մարուքյանը
Ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր հանդես եկան համատեղ հայտարարությամբ եւ տեղեկացրեցին, որ իրենց համար պետության այս ճգնաժամային վիճակում առաջադրելու են վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին:
Հայաստանի առաջատար կուսակցությունները մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները, իրենց քաղաքական ամբիցիաները, հանգել են այն եզրակացության, որ այս ծայրագույն փուլում պետք է լինել միակամ, գիտակցել են բոլորը, բացի Լուսավոր Հայաստան խմբակցությունից, որի առաջնորդը կրկնում է նույն այդ ընդդիմադիրների պահանջը դավաճանի հեռացման մասին:
Եթե Մարուքյանը ցանկանում է, որ պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը հեռանա, ապա նվազագույնը, որը կարող է անել, միանալ 17 կուսակցություններին եւ իր թիմով կողմ քվեարկել Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, բայց եթե Մարուքյանի նպատակն է շարունակել մնալ Փաշինյանի գրպանում, ապա ազատ է եւ դրա համար կարող է բերել այնպիսի պատճառներ, ինչպիսին բերեց այս ամառ, երբ չմիացավ Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու չդիմեց Սահմանադրական դատարան:
Մարուքյանի թիմի այս քայլից հետո Փաշինյանը տապալեց սահմանադրական կարգը եւ ունեցավ իր նախընտրելի Սահմանադրական դատարանը:
Հիմա Մարուքյանը նույն խաղն է խաղում, գնում է 3_րդ ճանապարհով, վարչապետի պաշտոնում տեսնում է միայն իրեն ու ցանկանում, որ խորհրդարանն ընտրի իրեն: Ինչ է սա, եթե ոչ հերթական կրկեսը Փաշինյանի խամաճիկ պատգամավոր Մարուքյանի կողմից, հիմա, երբ Փաշինյանի ամեն մի օրը Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում ու սպառնում անկախ Հայաստանի սահմաններին, Էդմոն Մարուքյանը չի միանում բազմաթիվ կուսակցությունների առաջարկին ու հրաժարվում կողմ քվեարկել Վազգեն Մանուկյանի թեկնածության օգտին, իսկ ինչ է սա, եթե ոչ դավաճանի պաշտպանություն։
Մարուքյանը բացում է դավաճանի թեւերը, բայց թե ինչ գնով, պարզ կդառնա ավելի ուշ, իսկ որ Փաշինյանից իր մատուցած ծառայությունների համար կվճարվի, դա հաստատ է:
NewsPress.am