LiveUmap-ի տվյալներով՝ Ադրբեջանին է հանձնվել Մեծ և Փոքր Ալ լճերի տարածքը՝ շուրջ 20 կմ խորությամբ․ Արսեն Բաբայան (լուսանկար)
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանում կա՞ գոնե մեկ մարդ, որ տեղյակ լինի, թե այս ստոր ու ԴԱՎԱՃԱՆ նիկոլենք ՀՀ-ից ինչ տարածքներ են ծախել ադրբեջանցիներին:
LiveUmap-ը, որն ի տարբերություն այս ԴԱՎԱՃԱՆ ստորների, մեզ պատերազմի առաջին օրվանց տալիս էր ճշգրիտ քարտեզ, հիմա հայտնում է, որ Ադրբեջանին է հանձնվել Մեծ և Փոքր Ալ լճերի տարածքը՝ շուրջ 20 կմ խորությամբ:
Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում:
Հ.Գ. Ասածս փաստում է նաև google map-ը»: