LiveUmap-ի տվյալներով՝ Ադրբեջանին է հանձնվել Մեծ և Փոքր Ալ լճերի տարածքը՝ շուրջ 20 կմ խորությամբ․ Արսեն Բաբայան (լուսանկար)

Այս թեմայով
- Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ. ԱՀ ՄԻՊ զեկույցը
- Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 21 հայի նկատմամբ
- Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է երկաթգծի կառուցման հարցը
- Թուրքիան թողարկել է Արցախում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանում կա՞ գոնե մեկ մարդ, որ տեղյակ լինի, թե այս ստոր ու ԴԱՎԱՃԱՆ նիկոլենք ՀՀ-ից ինչ տարածքներ են ծախել ադրբեջանցիներին:
LiveUmap-ը, որն ի տարբերություն այս ԴԱՎԱՃԱՆ ստորների, մեզ պատերազմի առաջին օրվանց տալիս էր ճշգրիտ քարտեզ, հիմա հայտնում է, որ Ադրբեջանին է հանձնվել Մեծ և Փոքր Ալ լճերի տարածքը՝ շուրջ 20 կմ խորությամբ:
Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում:
Հ.Գ. Ասածս փաստում է նաև google map-ը»: