Մոսկվահայ մեծահարուստները միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ»

Այս թեմայով
- Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով գլխավոր դատախազին դիմած իրավաբաններին միացել է ևս 68 փաստաբան. Արամ Վարդևանյան
- Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
- Փնտրեցինք շուրջ 40 օր. պատերազմում զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բժիշկ եղբայրը
- Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով` մոսկվաբնակ մեծահարուստ մեր հայրենակիցները այսօր կամ վաղը հայտարարությամբ են հանդես գալու՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հայտարարությունն արվելու է Մոնարխ ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի, Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից:
Հայտարարությունը ևս մեկ անգամ կփաստի, որ ռուսական իշխանությունների հաճոյախոսություններն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին խիստ ձևական են և ընդամենը դիվանագիտական բարեկրթության դրսևորումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: