ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում․ Տիգրան Ավանեսյան Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հասարակություն

Սոթքի հանքը լիարժեք չի աշխատում, աշխատակիցները սպասում են. News.am

Սոթքի հանքավայրը լիարժեք չի աշխատում, այլ՝ մասնակի։ Այս պահին այնտեղ տեղափոխություններ են արվում։ Լարվածության ավելացում կամ ինչ-որ փոփոխություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Աշխատակիցներից կանչում են, բայց քչերին, երեւի որոշ աշխատանքներ կան, անում են, բայց հանքն ամբողջությամբ չի աշխատում։ Տեղափոխում են տեխնիկան, մեքենաները, որոնք գտնվում են այժմ թշնամու վերահսկողության ներքո, պայմանավորվել են, ու հիմա էլ տեղափոխում են, որպեսզի անվտանգ անցկացնեն,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ըստ համայնքի ղեկավարի՝ սահմանները դեռ հստակ գծված չեն, եւ թշնամին հանքի՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքում հատուկ աշխատանքներ չի տանում։

«Սահմանները հստակ գծելու, դիրքավորվելու գործողությունները ընթացքում են, դա երկար պրոցես է, որ կգնա։ Ուղղակի հիմա ժամանակավոր էսպես ասեմ՝ ոնց որ մեշոկներ, քարեր շարեն ու կանգնեն ամեն մեկն իր տարածքում, մինչեւ դա հստակեցվի»,- նշեց նա։

Թե հանքը քանի աշխատակից ունի՞ եւ հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները վարձատրվելո՞ւ են, համայնքի ղեկավարն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, միայն նշում է, որ աշխատակիցները սպասում են։

«Մի քանի օր է՝ ինչ էս գործընթացները եղել են, մարդիկ սպասողական վիճակում են, կարող է՝ մի քանի օրից բոլորին կանչում են աշխատանքի եւ ամեն ինչ իր բնականոն հունով գնա, իսկ եթե աշխատանքները կդադարեցվեն, նոր էդ դեպքում գործատուի եւ իր աշխատակիցների միջեւ քննարկում կլինի, որոշումներ կկայացվեն»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Ինչ վերաբերում է գյուղում տիրող մթնոլորտին, ապա համայնքի ղեկավարն ասաց, որ խոսակցությունները մի քիչ պակասել են, բայց ո՛չ վտանգն է թուլանում, ո՛չ էլ մարդկանց մտավախությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք եւ հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն այլեւս Ադրբեջանի տիրապետության տակ է։

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հերքել էին այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաեւ կադրեր արդեն Սոթքի հանքավայրից, որտեղ երեւում էին ադրբեջանցի զինվորականները։ Դրանից հետո ՊՆ-ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի եւ ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։

Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։